Ներքին 1 տարի առաջ - 21:55 18-11-2024

ՌԴ-ում Mercedes G500-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ 3 զոհերն ազգությամբ հայ են, կա 3 վիրավոր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ըստ մեր տեղեկությունների՝ ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – «Каспий» ավտոճանապարհի 204 կմ հատվածում 31-ամյա վարորդը, ով մեր տեղեկություններով ազգությամբ տաջիկ է, «Mercedes G500» մակնիշի «О004УУ46» ռուսական համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի՝ 43, 38 և 34 տարեկան տղամարդիկ, տեղում մահացել են, իսկ ևս 3 հոգի՝ վարորդը, 34 և 36 տարեկան ուղևորներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածները և վիրավորներից 2-ը ազգությամբ հայեր են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 35-ամյա Արսեն Թադևոսյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը