Ներքին 1 տարի առաջ - 19:28 18-11-2024

Փաշինյանը թող ինքն իրեն սրբագրի․ «պադվալում պախկված»՝ շատ հեշտ է քննադատել բանակը․ Արթուր Խաչիկյան

«Մեր պրոբլեմը այս անձն է և իր բերած խումբը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի՝ «բանակի սրբագործման» մասին հայտարարությանը։

«Բանակը քննադատելու իրավունք ունի այն մարդը, որը եղել է բանակում և խրամատում, որովհետև պադվալից պախկված շատ հեշտ է քննադատել բանակը։

Երկորրդ՝ բանակը քննադատելու իրավունք պետք է ունենա այն մարդը, որը չի տապալել մեր բանակցությունները և սադրել այս պատերազմը։ Սա առաջին հերթին դիվանագիտական պարտություն էր։

Երրորդ՝ բանակը քննադատելու իրավունք չունի այն մարդը, որը անգամ մոբլիլիզացիան մինչև վերջ չհայտարարեց և կամավորներ սկսեց կանչել, դրանից հետո քննադատելով հենց իր կանչած կամավորներին։

Չորրորդը՝ այն մարդը, որը չկարողացավ 3 անգամ կանգնեցենլ պատերազմը, ո՛չ Ռուսաստանի հետ կարողացավ ժամանակին պայմանավորվել, ո՛չ էլ Արևմուտքի։

Հինգերորդ՝ այն մարդը, որը թույլ չտվեց, որ ՀԱՊԿ-ն զորավարժություններ անցկացնի, որպեսզի զսպեր Ադրբեջանին։

Վեցերորդ՝ այն մարդը, որը անգամ պատերազմից հետո անգամ նոյեմբերի 9-ի պայմանագիրը չկարողացավ պահել, փախավ Եվրոպա և հանձնեց Արցախը և մեր կործանումը միայն շարունակվեց»։

Յոթերորդը՝ այն մարդը, որն ասում էր՝ Արցախից պրծնենք, հանգիստ ապրենք, բայց տեսանք, որ ամեն ինչ հակառակը ստացվեց։

Այդ մարդը ընդհանրապես որևէ մեկին չպետք է քննադատի և սրբագրի, թող ինքն իրեն սրբագրի, եթե կարող է իհարկե»,- ասաց Արթուր Խաչիկյանը։

Դիտարկմանը, որ Փաշինյանը նաև նման ձևակերպում է արել, թե բանակի սրբագործման արդյունքում մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին․

«Ասում ենք՝ դե լավ, բանակը, զինվորը կլուծի։ Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, ցավը տանե՛մ, կուչ եկած, սառած, կանի՛ ինքը, բոլորի դեմ կկռվի, ինքը Տիգրան Մեծի սերունդն ա, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»,-Խաչիկյանն այսպես արձագանքեց․

«Ես խելագար բացականչություններ չեմ կարող վերլուծել, երևի հոգեբան բերենք, թող նա բացատրի այս մարդու հետ ինչ է կատարվում։ Ես կարծում եմ՝ կատարվում է շատ պարզ բան, շատ լավ հասկանում է, որ ամեն ինչ տապալել է, շատ լավ հասկանում է, թե ինչ պատասխանատվություն է իր վրա, և դա չի ուզում ընդունել ու անընդհատ մեղավոր է գտնում՝ նախկիններ, Ռուսաստան, բանակը, ղարաբաղցիները, կամավորները, պատմական Հայաստանը, Արարատ լեռը, ցեղասպանությունը։ Ամեն օր իր մոտ նոր մեղավոր է հայտնվում բացի իրենից։ Մեր դժբախտությունը սկսվեց իր իշխանության գալուց հետո։ Դրանից առաջ կային շատ թերություններ, բայց մեր դժբախտությունը սկսվեց իրենից, իր բոլոր պատած ստերից»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից խորհուրդ էր տվել դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը՝ նշելով, որ այն Երրորդ հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։

«Բանակին պետք է վերաբերվել հարգանքով,պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը ու մեր անելիքը ու բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասել էր Փաշինյանը։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում