Ներքին 1 տարի առաջ - 16:56 16-11-2024

Դիմում եմ ՔՊ-ականներին, Խաչատուր Սուքիասյանին՝ շալվարներդ հանեք, յուբկա հագեք, ա՛յ տղա

Քաղաքացի Արսեն Ավետիսյանին, ով պնդում է, որ հավաքագրված այն անձանցից է, որոնց գումարի դիմաց տարել են Ռուսաստան վարժական հավաքներում ներգրավել, որ հետո Հայաստանում ռազմական ճանապարհով իշխանափոխություն իրականացնեն, այսօր՝ Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, ոի իրեն ծեծի են ենթարկել, ապա զանգել ու ահաբեկել իրեն ու ընտանիքին։

«Ես ուրիշ բան չէի էլ սպասում, որովհետև այսօր ինձանից շատ աբիժնիկներ կան՝ սկսած Նիկոլից, Աննայից, ինչպես նաև՝ ՔՊ-ականներից, վերջացրած մինչև ոստիկանները։

Ամսի 6-ին Հյուսիսային պողոտայում, իրիկվա կողմերն էր, տեսա, որ էս անասունը կանգնած խոսում ա հեռախոսով, ինձ ա նայում, զգացի, որ արդեն մի բան էն չի։ Ես չհասցրեցի պատրաստվել, ինքը մոտեցավ, սկսեց քաշքշել ու խփել։ Հետո, երեք օր անց ինձ զանգում են, ասում են՝ ընտանիքիդ կմորթենք»,- պատմեց նա։

Քաղաքացին հայտնում է՝ իրավապահ մարմիները չեն օգնում իրեն։ Նա դիմում է իշխանությանը՝ նշելով, որ իրենք ոչինչ չեն կարողանում անել և պետք է հեռանան։

«Դիմում եմ բոլոր ՔՊ-ականներին, Խաչատուր Սուքիասյանին՝ շալվարներդ հանեք, յուբկա հագեք, ա՛յ տղա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր