Ներքին 1 տարի առաջ - 21:30 15-11-2024

ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. «Օվերնյ-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 20-23-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պարույր Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Արման Խոջոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

4. Վաչե Տերտերյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով 2 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

5. Լևոն Օհաննեսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի նիստով հաստատված հիմնադրամի 2024 թվականին կանխատեսվող եկամուտների և ծախսերի վերաբերյալ նախահաշվի հիման վրա:

6. Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին:

7. Պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարել՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

8. Պատվիրակության անդամներին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հնգօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր