Ներքին 1 տարի առաջ - 14:16 15-11-2024

Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների:

Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Բոլոր ուղղություններով ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին: Ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով քննական կենտրոն պետք է ներկայանալ մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:

«Ագրոտնտեսագիտական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Ագրոնոմիա», «Սննդի տեխնոլոգիա», «Անասնաբուժական», «Հրուշակագործություն», «Հացաթխում», «Մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն» ուղղություններով դասավանդողների ատեստավորումը կանցկացվի Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում:

«Ծրագրավորման հիմունքներ», «Վեբ», «Գրաֆիկա», «Ցանցեր-1», «Ցանցեր-2» և «Ավտոմատացված համակարգեր» ուղղություններով ատեստավորումը կանցկացվի Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում:

«Խոհարարություն» և «Ոսկերչություն» ուղղություններով ատեստավորումը կանցկացվի Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր