Ներքին 1 տարի առաջ - 09:00 15-11-2024

Վտանգավոր իրավիճակ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 հազար 571 դեպք, որից 1.323-ը՝ իրացման: Թվերը տրամադրել են ՆԳՆ-ից։ Սակայն իրական շրջանառությունը տասնապատիկ ավելին է: Իրացումը հիմնականում կատարվում է համացանցի, Տելեգրամի միջոցով։ 2023-ի սկզբից մինչեւ մարտ ամիսը թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք էր արձանագրվել, 122-ը` իրացման, 150-ը` պահելու։ Ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, փաստորեն, նախորդ տարվա 4 ամիսների համեմատ աճել են ավելի քան 1000-ով։ Մասնագետներն ահազանգում են՝ աճել է թմրանյութեր օգտագործող անչափահասների եւ կանանց թիվը։

Փետրվարի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ոստիկանության, առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի եւ ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՆԳՆ-ում Վահե Ղազարյանի գլխավորությամբ պարբերաբար կայանում են հանձնաժողովի նիստեր: Սակայն թմրամիջոցները հիմնականում վաճառվում են առցանց հարթակներում, իսկ իրավապահ մարմինները չունեն բավարար տեխնիկական միջոցներ՝ դրա դեմն առնելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր