Ներքին 1 տարի առաջ - 20:23 14-11-2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու վերջինիս պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հետազոտության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեմային եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Հունգարիայի ԱԺ շենքում եւ գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր