Ներքին 1 տարի առաջ - 19:16 14-11-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը:

Ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումները` նախարարը նշել է, որ հանրակրթության պետական նոր ​​չափորոշիչը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ այժմ արդեն ընթացքի մեջ է փուլային ներդրման գործընթացը հանրապետության բոլոր դպրոցներում: Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման խնդրին` նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությունը` առանձնացնելով «Թումո», COAF-ի SMART կենտրոններ, «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը:

«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակության ղեկավար Գրանտ Կասոավանյետեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանը կազմակերպության կարևոր և ակտիվ անդամներից է:

Գրանտ Կասոավանյետեն ընդգծել է՝ իրենց հիմնական նպատակն է ապահովել որակյալ կրթության հասանելիություն յուրաքանչյուրի համար՝ անկախ սոցիալական, տնտեսական կամ աշխարհագրական պայմաններից։ Հանդիպմանը կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը կրթական բարեփոխումների գործում։

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ոլորտային կարևոր ռազմավարական փաստաթղթերն ու նախագծերը քաղհասարակության հետ քննարկվում են` ապահովելով մասնակցային գործընթաց: ԿԳՄՍ նախարարին կից գործում են նաև հասարակական և աշակերտական խորհուրդներ, և պարբերաբար գումարվում են նիստեր՝ քննարկելու կարևոր օրենսդրական նախագծերն ու բարեփոխումները:

«Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավը» կրթության ոլորտում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խոշորագույն կազմակերպություններից է, որին անդամակցում են բոլոր տարածաշրջանների շուրջ 120 երկրներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականից) և միջազգային կազմակերպություններ։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականին և համարվում է կրթության իրավունքների պաշտպանության ամենամեծ միջազգային ցանցերից մեկը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր