Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 14-11-2024

Մեզ սնող հերոսներին՝ ողջո՜ւյն, ողջո՜ւյն

Նոյեմբերի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուշագրավ հայտարարություն է արել, թե Երևանի կենտրոնում մարմարե դղյակներում ինչ-որ մարդիկ իրենց գրպանից վճարում են ինչ-որ մարդկանց։ Վերջիններս հասարակական գործիչ կամ լրագրող չեն, բայց փորձում են սևացնել ՔՊ-ի անունը, նրան մեղադրելով համակարգված կոռուպցիայի մեջ։ Այնուհետև նա կանխատեսում է՝ «Չեն հավատալու մարդիկ։ Չկա տենց բան, դրա համար էլ չեն հավատալու։ Չի ծախվում։ Էդ ապրանքը չեք կարողանալու ծախեք»։

Ինչո՞ւ է ԱԺ նախագահն ամեն ինչ, այդ թվում՝ քաղաքական քննադատությունը գնահատում առևտրականի մտածողությամբ, օգտագործելով «ապրանք», «ծախել» բառերը։

Տեսակետ կա, թե այսպիսով՝ ԱԺ նախագահն ակամա մտնում է ՔՊ-ին հասցեագրվող մեղադրանքների տրամաբանության մեջ։ Որոշ ընդդիմախոսներ կասկած են տարածում, թե Փաշինյանը ծախել է Արցախը, Տավուշի սահմանակից գյուղերը։ Այս կասկածը հիմնավորում են տարիներ առաջ գաղտնազերծված մի հեռախոսազանգով, որտեղ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկում է մեծ գումար, ինչի դիմաց ակնկալում է հրաժարվել Արցախից, սակայն արժանանում է Սերժ Սարգսյանի մերժմանը։

Հետևաբար՝ ենթադրվում է, որ նույնպիսի առաջարկ էլ եղել է Փաշինյանին, և վերջինս համաձայնվել է։ Այլ կերպ ասած՝ ծախել է Արցախը։ Ու երբ Ալեն Սիմոնյանն ասում է՝ «Չի ծախվում։ Էդ ապրանքը չեք կարողանալու ծախեք», ակամա կրկին արթնացնում է կասկածը, թե ՔՊ-ն քաղաքականությանն առնչվող հարցերը, երևույթները դիտարկում է ծախելու, ապրանքային տրամաբանության պրիզմայով։ Տպավորություն են ստեղծում, թե ծախելու վարպետ են։ Այս առումով՝ ենթադրելի է, որ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները դղյակներ չեն կառուցում, քանի որ դրանք չեն հասցնելու ծախել։ Այդ պատճառով «հետ գցած» փողերը ներդնում են առևտրային նախագծերում, որ արագ շահույթ ստանան։

ԱԺ-ում նոյեմբերի 13-ին նաև ուշագրավ բանավեճ է ծավալվել հերոսների թեմայով։ Արձագանքելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հանդիմանանքին, ԱԺ նախագահն ասել է. «Հետաքրքիր տենդենց է նկատվել, առաջ մեզ «դավաճան» էին գոռում, հիմա «հերոս» բառն է նյարդայնացնում։ Կարո՞ղ է մարդիկ իրոք դառնան հերոս։ Կարո՞ղ է մարդիկ հասկանան, որ իրենք քաղաքացի են, իրավունքներ ունեն, և վաղը մյուս օրը գնան ընտրություններում իրենց ընտրությունը կատարեն, փորձենք փող բաժանենք չվերցնեն, որովհետև արդեն գիտակցում են, որ իրենք հերոս են: Իհարկե, մարդիկ հերոս են, որովհետև աշխատատեղ են ստեղծում, սնում, զենք են տալիս այդ աշխատանքով, այն զինվորին, որի մասին խոսում եք»։

Նկատենք, որ հերոսի թեման այս նիստի ժամանակ շատ է շոշափվել։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ընտրություններում ՔՊ-ն շեշտ չի դնելու ներկա-նախկին մաշված դիլեմայի վրա, չի ստիպելու մարդկանց քվերակել անցանկալի թեկնածուի օգտին, միայն թե Փաշինյանը չընտրվի։ ԱԺ նախագահն ակնարկում է, որ այս անգամ ՔՊ նախընտրական քարզոչության կարմիր թելը լինելու է հարկ վճարողներին հերոսացնելը։ Սա ոչ միայն տրամաբանական է, այլև շնորհակալության ցույց, քանի որ բոլոր ՔՊ-ականները սնվում են հարկատուների միջոցներով։ Հետևաբար ազնիվ կլինի, եթե գալիք ընտրություններում էլեկտորատին դիմելիս ասեն՝ «Մեզ սնող հերոսներին՝ ողջո՜ւյն, ողջո՜ւյն»։

Եվ եթե ընտրություններից հետո մարդիկ իրար հարցնեն, թե ո՞վ է ձայն տվել՝ ժողովրդին ու պետությանն այսքան աղետ պատճառած Նիկոլ Փաշինյանին, ապա «խելացիները» կասեն, որ ՔՊ-ն հերոսացրել է հարկ վճարողին, աշխատող մարդիկ էլ հավատացել են, որ իրենք հերոս են, ոգևորվել ու քվեարկել են ՔՊ-ի օգտին։

Սա լրիվ նոր մարտավարություն է։ Եվ եթե ՔՊ-ն, իրոք, դադարի պայքարի իմիտացիա անել նախկին հողմաղացների դեմ, հայացքը սևեռի բարիք ստեղծելու գաղափարի ուղղությամբ, ապա դրանից առաջ պիտի ոչ թե ընտրակաշառք, այլ դրամաշնորհ ու արտոնություններ բաժանի մի քանի հազար գործարարների, որ վերջիններս մտնեն հարկատուի կերպարի մեջ ու հերոսաբար հայտարարեն, որ Փաշինյանին ոչ թե դավաճան են համարում, այլ իրենց նման հերոս։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան