Ներքին 1 տարի առաջ - 17:00 13-11-2024

Վախենո՞ւմ են, թե՞ մեղավոր․ «Ռագմակ»-ի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ստուգումների արդյունքում «Ռագմակ» ընկերության տոմատի մածուկի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել «Ռագմակ» ՍՊԸ-ի հետ, հասկանալու՝ ի՞նչ խախտումների մասին է խոսքը։

Ընկերության աշխատակիցը նշեց, որ այս պահին իմ հարցերին ոչ ոք չի կարող պատասխանել։

«Այս պահին տնօրենն այստեղ չէ և ոչ ոք այստեղ չէ։ Ես ձեր հարցերին չեմ կարող պատասխանել։ Զանգեք ավելի ուշ կամ վաղը»,- ասաց նա։

Նշենք՝ ըստ փորձաքննության արդյունքների՝ տոմատի մածուկի նմուշը B.cereus, B.polymyxa և B.subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringenes-ի) և սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ կաթնաթթվային և (կամ) բորբոսասնկեր և (կամ) խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել սահմանված պահանջներին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր