Ներքին 1 տարի առաջ - 20:11 12-11-2024

Գոգարանում ծառեր հատած տղամարդը 7 անչափահաս երեխա ունի, վագոն-տնակում է ապրում

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր:

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան գյուղի վարչական ղեկավարի՝ Վոլոդյա Հալաջյանի հետ․

«Տղամարդը, որ այդ քայլին գնացել է, սոցիալապես անապահով է, մեզ մոտ ձմեռը շատ ցուրտ է, այդ մարդն էլ ընտանիքում 7 անչափահաս երեխա ունի։ Վագոն-տնակում են ապրում, ամենայն հավանականությամբ ծառերը հատելու պատճառը հենց անապահովություն է եղել»։

Գոգարանի վարչական ղեկավարը նշեց նաև, որ դեռ տեղյակ չեն՝ ինչ է սպասվում բնակչին, քանի որ դեռ քննություն է ընթանում։

Oragir.News-ը փոորձեց կապ հաստատել այդ տղամարդու հետ, սակայն վերջինս հրաժարվել է հարցազրույց տալ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր