Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 12-11-2024

2,5 հարց ունեմ. 100 մլն դոլար ունենայիք, որտե՞ղ կներդնեիք․ Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին

2,5 հարց ունեմ․ Եթե ունենայիք 100 մլն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում ներդրում կկատարեիք՝ որպես պետություն, և արդյոք չեք ընդունո՞ւմ, որ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը նոր ինտերնետ դարում բավականին հնացած է, մենք չե՞նք կարողանում ՀՀ-ում ինժեներական ծավալը ներգրավել համախառը ներքին արդյունքին: Այս մասին ԱԺ-ում 2025 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով ֆինանսների նախարարին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Մյուս հարցս վերաբերում է թոշակառուներին, արդյոք ունե՞ք տվյալ, թե թոշակառուների ո՞ր մասը, բացի իր թոշակից, ունի նաև աշխատանք: Մենք ի՞նչ պետք է անենք, որ թոշակառուներին ուղղենք այդ հարթակ, որպեսզի երիասարդությունն այլ տեղ գեներացնի համախառը ներքին արդյունքը»:

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Հովհաննիսյանը նշեց. «Բյուջեի՝ մեր առաջարկած տարբերակով առաջին հարցին արդեն պատասխանել ենք: Մենք ներդնում ենք երկու հիմնական ոլորտներում՝ անվտանգություն և դպրոցաշինություն՝ կրթության համակարգ:

Բնականաբար չենք մոռանում այն բոլոր հարցերը, որոնք պետք է արվեն: Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտի կողմից ՀՀ-ում արժեք ստեղծելուն, ապա դա վիճակագրական ծառայության արդյունքն է, ու այստեղ ունենք բարեփոխումների օրակարգ: Թոշակառուների հետ կապված այս պահին տեղեկատվություն չունեմ ձեռքիս տակ, բայց կարող ենք ճշտել և հաղորդել Ձեզ»:

Արձագանքելով՝ Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Ես նկատի ունեմ՝ եթե ևս 100 մլն դոլար ունենայիք, այդ դեպքում ի՞նչ կանեիք: Ունե՞ք արդյոք հաշվարկ, եթե չունեք՝ խնդրում ենք հաշվարկել, հնարավո՞ր է՝ 100 մլն լինի, որ իմանանք, որտեղ պետք է գեներացվի»:

Արձագանքին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Եթե ևս 100 միլիոնի մասին է խոսքը, ապա, կարծում եմ, կառավարության ծրագրում ինչ նախանշված է, դա պետք է անենք: Ինձ համար կարևոր կլիներ այն տրամադրել արտահանող, արդյունաբերական ճյուղին»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր