Ներքին 1 տարի առաջ - 11:45 12-11-2024

Չենք ցանկանում, որ ՀՀ-ն դառնա մեքենաների ուտիլիզացիայի տեղ. նախարար

Չենք ցանկանում, որ Հայաստանը դառնա այդ մեքենաների ուտիլիզացիայի տեղ․ այս մասին այսօր ԱԺ-ում, ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ չեն ցանկանում, որ առաջվա պես երկիր ներմուծվեն հին մեքենաներ։

«Հետագայում կամ շատ կարճ ժամանակ հետո մենք կուզենք այնպիսի մեքենաներ ներմուծել, որոնց ծառայության ժամկետը հնարավորինս երկար լինի: Կարծեմ՝ բոլորին տրամաբանորեն պարզ է այս քաղաքականությունը»,- նշել է նախարարը։

Թորոսյանը հիշեցրել էր, որ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հաջորդ տարվանից մաքսային արտոնությունը կտրամադրվի 2023թ.-ից արտադրված մեքնաների համար. «Իրավական կանխատեսելիության առումով միգուցե որևէ քաղաքացի չի կարող ակնկալել, որ մեքենան բերելու պահին այդ քվոտան լրացած չլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «Սա անկանխատեսելի շրջադարձ է քաղաքացիների համար»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր