Ներքին 2 տարի առաջ - 16:37 11-11-2024

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. հոկտեմբերին հայտնաբերված արգելված իրերի ցանկը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ:


Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հոկտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի և սննդի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերի աղբամաններում, պահարաններում, հատակի տակ և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 40,86 գրամ քաշով զանգվածներ, 162 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 174 պարագա, 11 wi-fi սարք, 53 կտրող-ծակող առարկա, 112,2 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք, տարբեր տեսակի 95 դեղահաբեր և արգելված այլ իրեր:

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ տարվող պայքարը կրում է շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր