Ներքին 2 տարի առաջ - 16:20 11-11-2024

Ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման է իրական ինքնակառավարման համար. Տիգրան Ավինյան

Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:


ՏԻՄ համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Շնորհավորելով տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի առթիվ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՏԻՄ մարմիններն ունեն մեծ պատասխանատվություն՝ քաղաքացիների կյանքը բարելավելու, համայնքներում որակյալ ծառայություններ մատուցելու և համայնքային կյանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Հաջողությամբ ինքնակառավարվելու համար մենք պետք է ունենանք բավարար ներուժ և կարողություններ՝ արդյունավետորեն օգտագործելու մեր ռեսուրսները և արձագանքելու նոր մարտահրավերներին: Սա ենթադրում է շարունակական կրթություն, վերապատրաստում, ժամանակակից գործիքներ ու մեթոդներ, ինչպիսին է արհեստական բանականության հետ գրագետ աշխատանքը, ինչը կարող է փոխարինել 100-ավոր խորհրդակցությունների ժամեր: Այս ամենն է, որ թույլ կտա իրականացնել արդյունավետ կառավարում:

Սեփական ռեսուրսների նկատմամբ լիակատար ինքնուրույնությունը և ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման են իրական ինքնակառավարման համար: Այս ուղղությամբ մենք պետք է նպաստենք այնպիսի օրենսդրական և տնտեսական միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ՏԻՄ-երին ապահովել ֆինանսական կայունություն և որոշումների կայացման հարցում լինել անկախ: Այս ամենը պահանջում է համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, համատեղ ջանքեր և միասնական տեսլական՝ մեր երկրի զարգացման և ապագայի նկատմամբ:

Համոզված եմ, որ միասին կարող ենք կառուցել այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն արժանապատիվ ու պաշտպանված, որտեղ համայնքային կյանքն ավելի կայուն ու բարեկեցիկ կլինի: Երևանը, լինելով մեր երկրի ամենամեծ համայնքը, պատրաստ է ներկայացնել իր փորձը և աջակցել մյուս համայնքներին՝ որպեսզի մեր երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերն ունենան անհրաժեշտ հնարավորություններ՝ իրենց ինքնակառավարման ամբողջ ներուժն իրացնելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով, որ մեր համայնքները միասին ավելի ուժեղ և կենսունակ լինեն»,- նշել է քաղաքապետը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր