Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:43 10-11-2024

Կցանկանայի, որ հայերը ոչ մի օր գերության մեջ չլինեին. աղոթք՝ նվիրված հայ գերիներին

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Հայ Առաքելական եկեղեցում հերթական պատարագն էր, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք արվեց՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։

Վաղ առավոտից Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մարդաշատ էր։ Բազմաթիվ մարդիկ եկել էին իրենց աղոթքը առ Աստված բարձրացնելու, Հայաստանին, հայ ազգին խաղաղություն ցանկանալու և հայ գերիների համար արդարություն խնդրելու։

«Ես կցանկանայի, որ հայ գերիները ոչ մի օր գերության մեջ չմնային. իմ քրոջ թոռը ևս մինչ այժմ չկա, անհետ կորած է, չկա՜ ու չկա՜»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատարագի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից