Ներքին 2 տարի առաջ - 19:30 06-11-2024

Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ դիպլոմը չի ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարնից դիպլոմը չի ստացել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Oragir.News-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվել է համալսարանից։

2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությունից» հետո ԵՊՀ-ն հայտարարություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով Փաշինյանին դիպլոմ հանձնել։

«Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար»,- նշված էր ԵՊՀ հայտարարության մեջ:

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը 2018 թվականին ևս անդրադարձել էր ԵՊՀ-ից հեռացվելու պատճառներին նաև լուսանկար հրապարակել։



«1991 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել և տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն