Ներքին 1 տարի առաջ - 12:48 06-11-2024

Վարչապետն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին

Վարչապետն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նրա այցը Հայաստան և մասնակցությունը Երևանում անցկացված «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Քայլաշ Սաթյարթիի գործունեությունը երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ՝ ընդգծելով, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը գտնվում են ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունն ու իրացումը, ինչպես նաև կրթության հավասար հնարավորությունների ապահովումը պետական կրթական քաղաքականության առանցքային թիրախներից է:

Քայլաշ Սաթյարթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Երևանում անցկացված համաժողովին հրավիրելու համար: Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ Կառավարության իրականացրած երեխայակենտրոն քաղաքականությունը: Հայաստանի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը սոցիալական ոլորտում, այդ թվում՝ կիսելու փորձը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ