Ներքին 1 տարի առաջ - 12:32 05-11-2024

ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը

Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: Այդ մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2025-ի բյուջեի քննարկմանն ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Արդեն սկսել ենք բանակցությունները արտոնագրերի ազատականացման շուրջ։ Նոյեմբերի 5-6-ը Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ 2024-ը աննախադեպ տարի էր ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից. «Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել, օրինակ՝ վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Երկու կարևոր որոշումներ ընդունվեցին հուլիսին արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկելու և եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ»։

Փոխարտգործնախարարը հայտնեց նաև, որ ավարտին է հասցվում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը. «Այդ բոլոր քայլերը, իհարկե, կունենան իրենց ազդեցությունը 2025-ին նախատեսվող աշխատանքների առումով»:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով