Ներքին 2 տարի առաջ - 19:49 04-11-2024

Մենք ձեզ կզանգենք․ Ոստիկանությունը վտանգի մեջ գտնվողին կարող է «պալիտ» անել

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Գոյի» դիմացից թատրոնի անձնակազմը որոշեց ոստիկանություն կանչել, որ նրանց միջնորդությամբ կարողանան մուտք գործել թատրոն։

«Գոյի» ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանը 4 անգամ զանգահարեց 102 համարով, սակայն զանգերը մնացին անպատասխան։

Ինչպես ասում են, մոռացանք՝ ինչի համար ենք հավաքվել։

Բազմիցս փորձելուց հետո ոստիկանությունը քաղաքային համարով հետ զանգահարեց փաստաբանին։

Այսինքն՝ ստացվում է, որ եթե x քաղաքացուն առևանգեն, և նա որևէ հնար գտնի ոստիկանություն զանգելու ու իրեն չպատասխանեն, ապա հետո նրանց հետ զանգելու պատճառով կարող է վտանգի մեջ գտնվող քաղաքացին ավելի վատ իրավիճակի մեջ հայտնվել։

Կամ ինչո՞ւ են հետ զանգահարում քաղաքային հեռախոսահամարով, գուցե հայտնվի այնպիսի քաղաքացի, ով առհասարակ անծանոթ համարներից եկած զանգերին չի պատասխանում։
Այսպիսով՝ քաղաքացին մնում է առանց օգնություն։

ՆԳՆ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ եթե զանգահարելու պահին համակարգը ծանրաբեռնված է լինում, հետո նրանք հետ են զանգում։ Նպատակն այն է, որ անպատասխան զանգ չմնա։

ՆԳՆ-ից նաև հայտնեցին, որ այս տեսակ խնդիրներից խուսափելու համար շուտով ստեղծվելու է միասնական զանգերի կենտրոն։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն