Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:25 04-11-2024

Սերժին էլ, քեզ էլ, Նիկոլին էլ․ ռեփեր Ֆեկայի մակարդակը

Նոյեմբերի 1-ին ռեպեր Աշոտ Արսենյանը, ով հանրությանն առավել հայտնի է Ֆեկա անունով, իր տիկտոկյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ պատմելով, որ թալանել են իր ստուդիան։

Նա նշում էր, որ գողացել են ամեն ինչ։ «Հլը նայի, ոնց են սրբել։ Դինամիկներս, միկրոֆոններս։ Ինչ կա եկել, հավաքել, տարել են։ Տենց հա՞ փաստորեն։ Գողությու՞ն եք անում ստուդիայիցս։ Ես էլ ասում եմ՝ ինչի ա չաթում, լայվերի ժամանակ, մի որոշ ժամանակ հարցնում են՝ ստուդիա չե՞ս իջնում։ Ես էլ ասում եմ՝ էս ինչ տարօրինակ հարցադրում ա։ Ով որ գողացել ա ստուդիայիցս էս ամեն ինչը, Աստված ձեզ դատավոր ա լինելու հաստատ, բայց սա Հայաստանն ա, ժողովո՛ւրդ։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, տանո՛ղ, մի ձև կապի դուրս արի, մի տեղ թող, ինչը տարել ես, մի ձև ինձ գտի, հետ տուր, քանի ես չեմ գտել քեզ»,- ասել էր նա։

Oragir.News-ը դեպքից հետո զրուցել է Ֆեկայի հետ՝ նրան օգնելու և աջակցելու նպատակով, սակայն վերջինս ասել էր, որ իր տեսանյութում արդեն մանրամասներ է հայտնել։

Այսօր ռեփերը կապ էր հաստատել Oragir.News-ի խմբագրություն, ասել, որ կայքից հեռացնենք իր էջից վերցրած տեսանյութը, սպառնացել, վիրավորել լրագրողին և հայհոյել։

Արձանագրենք նաև, որ Ֆեկայի տիկտոկյան էջում հրապարակված տեսանյութը հրապարակել են նաև այլ լրատվամիջոցներ, սակայն, զարմանալիորեն, ռեփերն այն հեռացնելու պահանջ ներկայացրել է միայն Oragir.News-ին, քանի որ մյուս լրատվամիջոցներում տեսանյութը շարունակում է հասանելի մնա։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն