Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:10 04-11-2024

Փոսերը որոշ չափով մեր նախորդ տարվա սխալների հետևանք են․ Տիգրան Ավինյան

«Փոսերը որոշ չափով մեր նախորդ տարի արված սխալների հետևանք են նաև, քանի որ նախորդ տարի բավարար չափով ճաքալցման աշխատանքներ չենք իրականացրել։ Այս տարի բոլոր փողոցներում ամբողջ ծավալով ճաքալցում, փոսալցում իրականացրել ենք։ Կանխատեսում ենք, որ հաջորդ տարի փոսերի հետ կապված նման ծավալի խնդիր չենք ունենալու»,- այսօր ԱԺ-ում բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ պատճառը նաև եղանակային պայմաններն էին։

«Այս տարի էականորեն ուրիշ են եղել նաև եղանակային պայմանները, դրանից ելնելով ճանապարհների ընդհանուր վիճակը նույնպես վատթարացել էր»,- ասաց նա՝ շեշտելով, որ Երևան քաղաքի ճանապարհներով միայն երևանցիները չեն երթևեկում, այն տարանցիկ քաղաք է, որտեղով բեռնափոխադրումներ են իրականացվում։ Քաղաքով անցնող միջպետական նշանակության ճանապարհների համար, Ավինյանի խոսքով, քաղաքապետարանին գումար չի հատկացվել․ «Այս տարի օրինակ միջպետական ճանապարհների համար բյուջեում ունենք 0 դրամ, դրա համար պետք է մտածենք մեր սեփական եկամուտներից ինչպես լուծենք միջպետական ճանապարհների հարցը»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն