Ներքին 2 տարի առաջ - 14:46 03-11-2024

Հայ դատի գրասենյակների գործունեությունն այլևս վտանգի տակ է․ Սուրեն Ներսիսյան

«ՀՀ Արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կատարեց Անկարայի ուղիղ հրահանգը և պարզ ասաց, որ ՀԱՅ ԴԱՏ այլևս գոյություն չունի, «դա մեր գործը չի և դրանով թող զբաղվեն պատմաբանները»:

Ինչ է սա նշանակում ...

Այս քայլով Հայաստանի քեմալական իշխանությունը կանաչ լույս վառեց «գորշ գայլեր ահաբեկչական կազմ-ն դիմաց»:

Այսուհետ բոլոր ՀԱՅ ԴԱՏԻ գրասենյակները գտնվում են վտանգի տակ ..

Հիշեցնեմ, որ Աննա Հակոբյանը մի քանի անգամ է հանդիպել թրքերի բարեկամ Օզարարատի հետ ,ով կազմակերպեց Ահմեդ Դավութօղլու օգնությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի և գորշ գայլերի ղեկավար Թյուրքեշի հանդիպումը 1993թ մարտին ֆրանսիայում : Հանդիպման ժամանակ Հայաստանին առաջարկվեց այն , ինչը հիմա անում է Նիկոլը:

Այսինքս ուզում եք ճանապարհ, մոռացեք ԱՐՑԱԽԻ մասին: Ու այստեղ, հանդիպման ժամանակ Լևոնը չի ընդդիմանում, այլ ընդամենը արդարանում է, ասելով «իմ վիճակը այսօր ավելի բարդ է քան Էլչիբեյինը, մեր Ազգայնական ուժերը՝ կոնկրետ ՎԱԶԳԵՆԻ շրջապատը ինձ երկու օրում .....» :

Այստեղից էլ հիմա վերլուծեք, թե ոնց եղավ, որ Նաիրի Հունանյանը մինչ 1999 թ հոկտեմբերի 27-ը Թուրքիայում էր «ճամփորդում » , իսկ Քլչի ընկեր Ռուբեն Ռուբինյանը սովորում էր «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC), որը գործում է Թուրքիայի Սաբանջի համալսարանում (Sabancı Üniversitesi) - որն իր շրջանավարտներին ուղարկում է աշխարհի տարբեր ծայրեր՝ որպես «ազդեցության գործակալներ»։

p.s 1998 թ ՎԱԶԳԵՆԸ Լևոնին ուղարկեց «գրողի ծոցը», իսկ մի քանի ժամ հետո Լևոնը ՀՀՇ-ը վարչության փակ նիստի ժամանակ հայտարարեց, որ ՎԱԶԳԵՆԸ այլևս իմ ընկերը չի և ես հրաժարական եմ տալիս: Դրանից անմիջապես հետո դռան մոտ ուշագնաց եղավ Օզարարատի մտերիմ ընկեր Հովհաննես Իգիթյանը, ով այսօր Նիկոլի վեզիրն է / Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան/ բայց բնակվում է Նիցցում»,– գրել է Ներսիսյանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին