Ներքին 2 տարի առաջ - 20:24 01-11-2024

Գևորգ Պապոյանը այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։

Նախարարը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։

Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, արտադրանքն արտահանում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլ երկրներ։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել արտահանման այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացմանը, պետության կողմից տրամադրվող աջակցության գործիքակազմին, հայկական խաղողի սորտերի պահպանմանն ու ոլորտային այլ թեմաների:
Այնուհետև նախարարն այցելել է «Ոսկենի» գինեգործարան։

Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի ավելի քան 100 տավա պատմությունը։ Նա նշել է, որ արտադրվող գինիներն արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա և այլ երկրներ: Շրջայցի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացման հնարավորությունները, խաղողի մթերմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունները կարող են ընդլայնել իրենց գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։

Գործարանի տնօրենը ողջունել է պետության աջակցությամբ իրականացվող միջոցառումները, որոնք միտված են հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը։

«Ոսկենի» ընկերությունում նախարարն իր ստորագրությունն է թողել անվանական տակառի վրա:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը