Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:05 31-10-2024

Քաղաքացիների մեծ մասը չգիտի ՀՀ-ի անկախության օրը, հարցումը սեղանիս է․ Փաշինյան

Պետությունը սիրելու համար պետք է այն ճանաչել։ ՀՀ քաղաքացիների մեծ մասը ճշգրիտ չգիտի ՀՀ-ի Անկախության օրը, հարցումը սեղանիս է։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետությունը պետք չէ ճանաչել խնդիրներով, այն ճանաչելու համար պետք է մարդիկ իմանան, թե ինչպես է, օրինակ, կառուցվում դպրոցը, ինչ է բյուջեն, ինչպես է այն ձևավորվում․

«Ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե դպրոցը, ճանապարհն ինչպես են կառուցվում։ Քաղաքացիների զգալի մասը չգիտի, թե ինչ է պետական բյուջեն, ինչպես է այն ձևավորվում ու դա քաղաքացու մեղքն ու պարտականությունը չէ:

Մենք ուզում ենք, որ քաղաքացիները սիրեն մեր պետությունը, բայց սիրելու համար պետք է ճանաչեն այն:

Հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի։ Այդ հարցումն իմ սեղանին դրված է, շատ հաճախ այն բացում եմ, թերթում եմ: Մեկն օրն է ճիշտ ասել, ամիսը՝ սխալ, մյուսը՝ հակառակը, և այլն: Մենք մեր իրազեկման աշխատանքների մեջ այս խնդիրը պետք է դնենք, որ քաղաքացիներն իրենց պետությունը ճանաչեն»,-ասաց նա:





Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը