Ներքին 2 տարի առաջ - 23:38 30-10-2024

Երևանից թռչելը համարյա 50%-ով ավելի թանկ է, քան Թբիլիսիից

Գործարար Վահե Բալբաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Եկել եմ էլի հրճվանքներդ քացախով կտրեմ։ Էն որ 1-2 ամիս առաջ հրճվել էիք, որ չինական ավիաընկերությունը դեպի Չինաստան (Ուռումչի) ուղիղ չվերթ է իրականացնում, շնորհիվ հայրենական կառավարության։

Բա չե՞ք ուզում հենց էդ նույն կառավարությանն էդպիսի հրճված հարցնել, թե նույն Չինաստանի նույն քաղաք, օրինակ՝ Գուանճոու, համարյա նույն օրերին ու նույն Ոռումչիով տրանզիտ, ի՞նչու է Երևանից թռնելը համարյա 50%-ով ավելի թանկ, քան Թբիլիսիից։

Ճիշտն ասած ես էլ էի հրճվել, քանի որ մինչ այդ Թբիլիսիով էի թռնում, քանի որ Երևանից չկար ուղիղ չվերթ, բայց նայելով գների տարբերություններին երևի կրկին Թբիլիսիից թռնեմ։

Ու շարունակ մտածում եմ, թե ե՞րբ է վերացվելու «ազգային հերոս» Էռնեկյանի խուժանության հետևանքները Զվարթնոցի աննորմալ տարիֆների հետ կապված։ Ե՞րբ է վերջապես էս մեր խեղճ ժողովուրդն ունակ լինելու մնացածի նման նորմալ մարդկային գներով ճամփորդել»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը

Ձեզ գուցե հետաքրքրի