Ներքին 2 տարի առաջ - 20:51 30-10-2024

ՀՀ պատվիրակությունը ծանոթացել է դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին

Հոկտեմբերի 21-24-ը ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչները Ստոկհոլմում էին՝ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում։

Այն ուղղված է նպաստելու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի նախագահի, Աթթունդայի շրջանային դատարանի նախագահի, դատավորների, ինչպես նաև Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի աշխատակցիների և փորձագետների հետ։

Կողմերը միմյանց հետ կիսվել են երկու երկրների ունեցած լավագույն փորձով, քննարկել համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը, ծանոթացել են մեդիայի հետ հաղորդակցության ռազմավարությանը, ինպես նաև մասնակցել են Աթթունդայի շրջանային դատարանում կայացած դատական նիստին՝ ծանոթանալու դատավորների կարողությունների զարգացման շվեդական փորձին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը