Ներքին 1 տարի առաջ - 15:30 30-10-2024

Փոքրիկ բենզալցակայանը վտանգավոր էր, իսկ մեծ գազալցակայանը՝ ոչ. Ավինյանի հնարքները

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղի) և ՀԱԹ Շերամի փողոցների խաչմերուկում դեռ 90-ականներից գործող փոքրիկ բենզալցակայանը նախորդ տարի ապամոնտաժվեց։

Քիչ հեռու՝ Հյուսիս-հարավ ճանապարհի անմիջապես կողքին, կառուցվեց կոպեկով ավտոլվացման կետ, որտեղ բացի մարդատար ավոտոմեքենաներից նաև Երևանի քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներն էին լվացում։

Oragir.News-ը ֆիքսել է, որ կոպեկով ավտոլվացման կետը քանդել են և փոխարենը գազալցակայան են կառուցում։



Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ի սկզբանե նախատեսված է եղել այս տարածքում գազալցակայան կառուցել, բայց 3 տասնամյակից ավելի գործող բենզալցակայանն ապամոնտաժելուց հետո դրա կառուցումը բազմաթիվ խնդիրներ կառաջացներ։

«Սեփականատերերը քաղաքային իշխանությունների հետ պայամավորվել են, որ նախ ավտոլվացման կետ կկառուցեն, ապա որոշ ժամանակ անց այն գազալցակայան կդարձնեն։ Այդպես ո՛չ աղմուկ կբարձրանա, ո՛չ էլ բողոքող կլինի։ Ի դեպ՝ գազալցակայանից մի քանի մետր հեռավորության վրա՝ փողոցի մյուս կողմում, շինանյութի և այլ պարագաների խանութներ կան, ինչպես նաև հյուրանոց։ Հյուսիս-հարավ ճանապարհի մյուս կողմում էլ՝ գազալցակայանի ետնամասում, գտնվում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնը, իսկ դիմացի հատվածում՝ Շերամի փողոցում, բազմաբնակարան բնակելի շենքեր են»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ 30 տարուց ավելի գործող փոքրիկ բենզալցակայանը վտանգավոր էր և խանգարում էր տեղի բնակչությանը, իսկ մեծ գազալցակայանը՝ ոչ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում