Ներքին 1 տարի առաջ - 11:45 30-10-2024

ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտ հանդիսացող որոշ ֆիզիկական արատների և հիվանդությունների հիմքով նախատեսված արգելքները։

«Դիմումով բարձրացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ին ընդունված «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշման Հավելված N 1-ի 15-րդ և 16-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 29-րդ, 49-րդ, 57-րդ և 81-րդ հոդվածներին։

Կառավարության որոշմամբ նախատեսվում է արգելք դատավորի պաշտոնում նշանակվել ցանկացող այն անձանց համար, ովքեր ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի կուրություն։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են սահմանադրորեն երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքի, հանրային ծառայության անցնելու իրավունքի ապահովման տեսանկյունից։

Պաշտպանի դիրքորոշմամբ` դատավորների ընտրության և առաջխաղացման գործընթացները պետք է կազմակերպվեն արժանիքների վրա հիմնված օբյեկտիվ չափանիշներով, որոնք վերաբերում են որակավորումներին, բարեխղճությանը, կարողություններին և արդյունավետությանը:

Միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված պարտավորությունները ևս ենթադրում են արժանիքների հիման վրա սեփական մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու նպատակով համապատասխան քաղաքականության, օրենսդրական և այլ կառուցակարգերի, այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովում։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Պաշտպանը հնարավոր է համարում որոշակի հիմքերի սահմանումը, որոնք կարող են նախապայման լինել դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն այդ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող կարգավորումները, ի թիվս այլնի, պետք է ներառեն նաև խտրականության արգելքը և չպետք է նախատեսեն աշխատանքի սահմանափակ հասանելիություն՝ կապված հաշմանդամություն ունենալու հանգամանքի հետ։ Այսպիսին են նաև խնդրին առնչվող միջազգային-իրավական չափանիշները և մի շարք երկրների պրակտիկան:

Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ պետությունը, սահմանադրորեն ամրագրելով հանրային ծառայության անցնելու իրավունքն ու խտրականության արգելքի սկզբունքը, իր առջև դրել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով հանրային ծառայության անցնելու համար հնարավորություններ ապահովելու պարտականությունը»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
16:00 Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին