Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:25 30-10-2024

Ալեն Սիմոնյանն իր տղային թիրախ է դարձնում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում այսօր առավոտյան տեսանյութ է հրապարակել, ցույց տալով որ աշխատավայր է գնացել որդու հետ․ նրանք միասին զբոսնում են ԱԺ-ում, նիստերի դահլիճում, Սիմոնյանի աշխատասենյակում։

Գերի դառնալով փիարին, փորձելով ցույց տալ, որ լավ հայրիկ է՝ հիմա էլ Ալեն Սիմոնյանն է որոշել շահարկել անչափահաս երեխային ու թիրախ դարձնել նրան։ Եվ այդ կերպարն ԱԺ նախագահը ստեղծում է այն դեպքում, երբ հանրությանը հայտնի է՝ նա ապրում է երեխայից առանձին, քաղաքացիական 3-րդ կնոջ հետ՝ Ձորաղբյուրում, իսկ որդին ու 2-րդ կինը բնակվում են ամառանոցում։

Նշենք, որ նման վարքագիծը բնորոշ է Նիկոլ Փաշինյանին, ով ինքն է իր ընտանիքը, այդ թվում՝ երեխաներին, քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ:

Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ տանել երեխային, տեսանկարահանել։ Բայց երբ հիանալի գիտես կամ ենթադրում ես՝ ինչ արձագանք կարող է ստանալ այդ տեսանյութը հանրության կողմից, կարելի է ավելի զուսպ լինել ու զերծ մնալ գոնե երեխաներին թիրախավորելուց։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը