Ներքին 1 տարի առաջ - 20:20 29-10-2024

Նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն՝ տեղում քննարկելու ոլորտի առանցքային բարեփոխումներից՝ էկոպարեկային ծառայության ստեղծումը և դրա կայացման ընթացիկ իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։ Նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ,որի ընթացքում ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները և արդեն իսկ գրանցած արդյունքները։

Հիշեցնենք որ ծառայության գործարկմամբ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացման օրենսդրությամբ սահմանված գործառույթը։

Ծառայության գործարկմամբ պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի 24/7 ռեժիմով, ինչպես նաև ծառայողին իրավունք վերապահվի արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախատման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախատման դեպքերով էկոպարեկային ծառայության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Նախարարն իր խոսքում ևս մեկ անգամ կարևորել է ծառայության կայացումը՝ նշելով, որ այս ծառայության կայացումը և բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառնեի արդյունավետ պահպանությունը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության համար է ոլորտային առաջնահերթություն, այլև՝ ՀՀ կառավարության։

Նախարարին ներկայացվել է Էկոպարեկային ծառայության կառուցվածքը, մարզային վարչությունների համալրման գործընթացը, էկոպարեկների համար նախատեսված համազգեստը, տեխնիկական վերազինման հատուկ միջոցները։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 4-ից կմեկնարկի Էկոպարեկային ծառայության համալրման գործընթացը։

Քննարկվել է նաև 2024 թվականին 9 ամսվա կտրվածքով էկոպարեկային ծառայության կողմից իրականացված պահպանության արդյունքների համեմատականը 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ։

«Էկոպարեկներն օրենքով սահմանված իրենց գործառույթների կատարման մեջ պետք է անշեղ ու անզիջում պայքար իրականացնեն շրջակա միջավայրի ոլորտում օրինախախտումերի դեմ։ Եթե մենք կարողանանք Ծառայությունն իր ստեղծման նպատակին հասցնել, ապա ոչ միայն կօգնենք նախարարությանն արդյունավետ իրականացնել իր գործառույթները, այլև՝ մեր պետական ինստիտուտների։ Եվ շատ հատկանշական է, որ ծառայության մեկնարկը սկսվում է Սյունիքի մարզով»,-նշել է նախարարը։

Քննարկումից հետո նախարարը շրջայց է կատարել ծառայության վարչական շենքի տարածքում, որտեղ նախատեսվում է ունենալ օպեատիվ կառավարման կենտրոն։ Նախարարին են ներկայացվել կենտրոնի գործարկման տեխնիկական հնարավորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում