Ներքին 1 տարի առաջ - 19:00 28-10-2024

Տեր, ներիր էս քոմենթչիներին․ ֆեյսբուքահայերը կռիվ են տալիս «Դրակուլա» վեպի հետ

«Դարակ» հրատարակչության ֆեյսբուքյան էջում երեկ հրապարակում էր արվել թարգմանված հերթական գրքի մասին, որը, ըստ նրանց, լավ նվեր կարող է լինել Հելոուինի տոնին։ Խոսքը Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի մասին է։

Հրապարակումն անմիջապես գրավել է ֆեյսբուքահայերի ուշադրությունն ու մեկնաբանություններում իսկական իրարանցում է սկսվել։

Մի կողմ թողնելով հանգամանքը, որ խոսքն ընդամենը սարսափ ժանրի վիպակի մասին է, օգտատերերը սկսել են կռիվ տալ գրքի դեմ։ Իրար հերթ չտալով նշում են, որ Հելոուինը սատանայական տոն է, քրիստոնյաներն այդ տոնի հետ պետք է կապ չունենան, այն անեծք է բերում երկրին ու մարդկանց։ Մեկնաբանություններում որոշ օգտատերեր անգամ անձնական վիրավորանքներ հասցնելուց զերծ չեն մնացել։

«Քոմենթներում իսկական հելլոուինյան խանդավառություն է, մարդիկ գրքի հետ են կռիվ տալիս», «Գիրք կարդալու լավ առաջարկը թողած ի՞նչ եք քննարկում… տեսնես դիմակներ վաճառողների հետ էլ ե՞ն վիճում»,- անհանդուրժող մեկնաբանությունների ֆոնին գրել են օգտատերերը։

«Հարգելի քրիստոնյաներ, ձեր քրիստոնեությունը ցույց տվեք ձեր կյանքով ու վարվելակերպով, ոչ թե բոցաշունչ ու անկյանք ճառերով։ Աստված ազատություն է տվել ընտրելու Իրեն կամ չընտրելու։ Ու մի վիրավորեք մարդկանց, ձեզ ոչ մեկը չի տվել դրա իրավունքը։ Գոյություն ունի միայն մեկ Դատավոր»,- գրել է օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր էլ հարց է ուղղել՝ փորձելով հասկանալ՝ Հելոուինի դեպքում եթե բողոքում են, Հարի Փոթերի գրքի և ֆիլմերի դեպքում ինչո՞ւ այսպիսի արձագանք չկա։

Գրքի թարգմանիչ Աշոտ Գաբրիելյանը ևս մեկնաբանություններում միացել է քննարկմանը. «Սա հանրային տարածք է, ոմանք դա չեն ընկալել, որքան էլ Աստվածաշունչ են կարդացել, բայց սերմանում են անհարդուրժողականություն, ագրեսիա, հասել են անձնական վիրավորանքների։ Ով իմ անձը վիրավորում է առավել ևս հայհոյանքով, թող երեսը ցույց տա ու զանգի ինձ», «Ես գոնե լավ թարգմանված հայերեն գիրք եմ մատուցում, որը խորհուրդ կտայի կարդայիք ու մի քիչ քաղաքավարի լինեիք»։











Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը