Ներքին 2 տարի առաջ - 16:40 28-10-2024

Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի հուշարձանի մոտ խաչակնքվում է․ հոգևորականի պարզաբանումը

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոնարհվելուց հետո խաչակնքվում են հուշաքարի դիմաց, որը նույնիսկ խաչքար չէ։

Oragir.News-ը հոգևորականից ճշտեց՝ արդյոք թույլատրելի՞ է շիրիմների և հուշաքարերի առաջ խաչակնքվելը։
«Դա ընդունելի է, ոչ մի վատ արարք չկա։ Եվս մեկ տեղ է աղոթելու և մեր աղոթքն Աստծուն հասցնելու փոքրիկ հանգրվաններ են դրանք։

Խաչակնքվելը բոլոր պայմաններում, բոլոր տեղերում ընդունելի է։ Ոչ մի կապ չունի ո՛չ քարի հետ, ո՛չ խաչքարի հետ, այլ կապ ունի մարդու էության հետ։ Ամեն անգամ խաչակնքվելուց սատանան պարտվում է։ Ես չգիտեմ՝ ինչ մտքով են իրենք խաչակնքվում՝ դա իրենց գործն է, բայց ընդհանուր առմամբ ես դրա մեջ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում․առավոտյան արթնանում ենք խաչակնքվում ենք, թողոցում խաչակնքվում ենք, ամեն տեղ խաչակնքվում ենք։

Ամենակարճ աղոթքն է խաչակնքվելը։ Դրան արգելք չկա»,- ասաց հոգևորականը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը