Ներքին 2 տարի առաջ - 14:03 28-10-2024

Կառավարությունը կկազմավորվի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը կհաստատվի՝ չնայած ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել քվեարկության արդյունքները։

Վրաստանի նախագահը, սակայն, չի ճանաչում երկրում անցկացված խորհրդարանի ընտրության արդյունքները, որոնց համաձայն, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այդ մասին կիրակի օրը Թբիլիսիում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով ընդդիմության առաջնորդների հետ։ Նա կոչ է արել բնակչությանը երկուշաբթի Թբիլիսիում միանալ բողոքի ակցիային։

Զուրաբիշվիլին ընտրությունն անվանել է «տոտալ կեղծում, ձայների տոտալ գողություն»։ «Ոչ ոք չի կարող խլել Վրաստանի եվրոպական ապագան»,- հավելել է նախագահը։

Ըստ BBC-ի` երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես հաղթող է հռչակել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, սակայն ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել ընտրության արդյունքները և հայտարարում է բողոքի ակցիաների մասին։ Նույնիսկ ընդդիմադիր հեռուստաալիքների հարցումները ցույց են տվել, որ ընտրողների առնվազն 40%-ն է քվեարկել է «Վրացական երազանքի» օգտին, նշել է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը