Ներքին 2 տարի առաջ - 19:45 26-10-2024

Մի մասին հաջողվել է բերքը հանել, մի մասին` ոչ. Սոթքում կրկին ձյուն է

«Գյուղացիների մի մասին հաջողվել է բերքը հանել, իսկ մի մասին՝ դեռ ոչ։ Միգուցե գյուղացին 3 հեկտար է ցանել և դեռևս դրա միայն մի մասն է հանել կամ 1 հեկտարը։ Եղանակը այս պահին կրկին վատ է, ձյուն է տեղում։ Հանված բերքը բնակիչների կեսի մոտ նորմալ է, կեսի մոտ՝ ցուրտ տարած, մի մասի մոտ՝ լավ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Օրեր առաջ Սոթքում տեղացել էր առաջին ձյունը, ինչի հետևանքով բնակիչները չէին կարողանում քանդել և հավաքել հողի տակ եղած բերքը՝ կարտոֆիլը, քանի որ ցեխահողի պաճառով բնակիչներին չէր հաջողվում մտնել հողատարածքներ։

Սևակ Խաչատրյանը նաև նշեց, որ ի տարբերություն, օրինակ՝ Մարտունու շրջանի, իրենց մոտ գարունն ավելի ուշ է գալիս։ Այդ պատճառով իրենք կարտոֆիլը ավելի ուշ են ցանում և հավաքում են նոյեմբեր ամսի սկզբին։ Սակայն իրենց համար անսպասելի էր ձմռան այսքան շուտ գալը, և դա ոչ միայն Սոթքի խնդիրն է, այլև ամբողջ Վարդենիսի տարածքինը։

«Հուսանք, որ եղանակը կբացվի, և կհաջողվի հանել հողի տակ մնացած բերքը։ Մենք մեր հույսը չենք կորցնում»,- ասաց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ Սոթքում հոկտեմբերի 20-ի առավոտյան առաջին ձյունն է տեղացել։ Այդ պատճառով բնակիչները չեն կարողացել քանդել և հավաքել հողի տակ եղած բերքը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը