Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:37 25-10-2024

20 տեղ, 500.000 դրամ. «Հայաքվե»-ն հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը, հայտարարում է կրթաթոշակի մրցույթ։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ մրցույթին կարող են դիմել նույնիսկ մարզային բուհերի ուսանողները։

«Կրթաթոշակի մրցույթ ենք հայտարարել` 20 տեղ, 500.000 դրամի չափով, և կարող են դիմել բոլոր ուսանողներն, ովքեր պետք է լինեն բակալավրի ուսանողներ, պետք է ցույց տան, որ իսկապես դրա կարիքն ունեն։ Այսինքն՝ սոցիալական որոշակի խոցելիություն կա, հաշմանդամության հանգամանք կա, Արցախում կամ ՀՀ սահմաններին զոհված զինծառայողի ընտանիքի անդամ լինելու հանգամանք կա։ Դրան գումարած նաև կարևոր է ուսման մեջ առաջադիմություն ունենալը և հասարակական հասուն դիրքորոշումներով աչքի ընկնելը»,- ասաց նա։

Ըստ Սողոմոնյանի՝ նպատակն այն է, որ բոլոր ուսանողները, որոնք նվիրված են կրթությանը և իրենց ուսումն ուզում են ծառայեցնել ոչ միայն իրենց անձնական նպատակներին, այլև իրենց անձից, ընտանիքից դուրս հանրային հանձնառություններ ունեն` կրթաթոշակ ստանան «ՀայաՔվե»-ի կողմից։

«Դա մրցույթային կարգով է լինելու, կլինեն դիմողներ, բոլորի գործերը կուսումնասիրվեն, բոլորի հետ մոտիվացիոն զրույց կանցկացվի, մանրամասն հարցազրույց կանցկացվի, որի ընթացքում նաև կարող ենք սպառիչ կերպով բացահայտել մրցույթին մասնակցող ուսանողների մոտիվացիան, և արդյունքում հանձնաժողովը կտրամադրի այդ կրթաթոշակը»,- նշեց Սողոմոնյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի մեջ կլինեն ոչ միայն «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, այլ նաև դասախոս։

«Մրցույթն անցկացնելու ժամանակ մենք պետք է հասկանանք` ով ամենաշատը դրա կարիքն ունի։ Եթե օրինակ երկու ուսանող են, երկուսն էլ բարձր առաջադիմություն ունեն, երկուսն էլ հասարակական հասուն դիրքորոշումներ ունեն, բայց այդ ամեն ինչի հետ համադրելով՝ հասկանում ենք՝ որն ավելի շատ կարիք ունի, առաջնահերթությունը նրան կտրվի»,- մանրամասնեց նա։

Սողոմոնյանը շեշտում է` մտադրություն ունեն այս մրցույթը դարձնել շարունակական։

«Առաջինն է սա, պիլոտայինն է։ Արդյունքներից կախված կհասկանանք՝ ինչպես ենք շարունակում։ Գուցե էլի խրախուսենք, բայց այլ ձևով, հնարավոր է հետազոտական դրամաշնորհ դնենք։ Որակյալ կրթությունը խրախուսելու և որակյալ կրթության տալ նաև հայրենասիրական հանձնառությունները խրախուսելուն ուղղված քայլ է սա»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը