Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 25-10-2024

Տոպկի բերաններին, թողին թռան․ բլոգերը ծեծի է ենթարկել 3 ոստիկանի, ՆԳՆ-ն տեղյակ չէ

Համացանցում, մասնավորապես՝ տիկտոկյան հարթակում Արիստոկրատ անունով հայտնի Դավիթ Քալաշյանը հոկտեմբերի 24-ին տեսանյութ է հրապարակել, որում պատմում է՝ ինչպես է ծեծել երեք ոստիկանի, ինչից հետո նրանք փախուստի են դիմել։

«Էսօր Երևանում 3 հատ ոստիկանության աշխատակից եմ ծեծել։ Ծեծելը որն ա, երեքի դեմքին էլ բզել եմ ու լավ եմ արել։ Երևանում մոտիկանում ա ինչ-որ անձնավորություն, լսում եմ՝ հետևիցս գոռում ա «Արիստոկրատ, Արիստոկրատ»։ Թեքվում եմ, ասում ա՝ ոստիկանությունից ենք, պիտի մեր հետ գաս։ Զարմանում եմ, նայում եմ դեմքին, ասում եմ՝ հա գամ, բայց մի հատ վկայականդ ցույց տուր, տենամ՝ ոստիկանության աշխատակից ես, ինչի համար ենք գնում․․․

Մեկ էլ ասում ա՝ լավ լսի հլը այ․․․քֆուր ա անում, արի նստի ավտոն քեզ ասեցի։ Տոպկի բերնին, 2 հոգին էկան վրա, իրանց էլ կպցրի։ Սրանց համար անսպասելի էր իմ պահվածքը, որ կարող ա դնեմ երեքի լավն էլ․․․հասկացաք, թողին թռան»,- պատմում է նա։

Oragir.News-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ նման բովանդակությամբ հաղորդում չկա ոստիկանությունում։

«Նման բովանդակությամբ հաղորդում չկա Երևանում, ահազանգ չկա ու նման միջադեպ էլ չունենք»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ բլոգերը խաղում է ոստիկանության հեղինակության հետ, ի՞նչ է քայլեր է անելու ոստիկանությունը խարխլված հեղինակությունը վերականգնելու համար, ՆԳՆ մամուլի քարտուղարը նկատեց․ «Սրանով էլ մեկնաբանություն չունենք, նման բան չկա, փաստացի սուտ է խոսում է»։

Ստացվում է՝ իրեն շախմատիստ ու բլոգեր անվանող Արիստոտել անունով հանդես եկող Դավիթ Քալաշյանը համացանցում բացահայտ հայհոյում է ոստիկաններին ու պատմում, թե ինչպես է ծեծի ենթարկել, իսկ ՆԳՆ-ն միայն բավարարվում է ասելով, որ նա ստում է՝ չձեռնարկելով ոչ մի քայլ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան