Ներքին 1 տարի առաջ - 18:30 25-10-2024

Ֆիլմը կլինի, բոլոր հարցերին կպատասխանեմ․ Գոռ Վարդանյանը` հայկական «Սլովո պացանա»-ի մասին

Օրերս բուռն կերպով քննարկվում է Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թևերը» ֆիլմը։ Շատերը զայրացած են ահաբեկչություն, փողոցային բառապաշար, ծեծկռտուք ու գողական բարքեր քարոզելու պատճառով:

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա։

Oragir.News-ը կապ հաստատեց ֆիլմի ռեժիսոր Գոռ Վարդանյանի հետ, սակայն վերջինս մինչ ֆիլմի պրեմիերան հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

«Ֆիլմը դուրս կգա, նոր բոլոր հարցերին կպատասխանեմ»,-ասաց նա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև հասարակական գործիչ, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանի հետ, ում կարծիքով՝ ավագին չզիջելու նման բարոյական թեմաները երբևէ չեն դարձել այդ մասշտաբի «բազար»։

«Գոռ Վարդանյանը փորձել է այդ տարիքի երեխաների բնական բառապաշարը պահի։ Բառապաշարը պահել ստացվել է, բայց երեխաների միմիկաները շատ վատն են, և նրանց խոսքը անմիջապես մեկը մյուսին հաջորդում է։ Մյուս կողմից տեսնում ենք խնդրի հարցը, որտեղ մեկը մյուսին մեղադրում է նրանում, որ տարեց կնոջը տեղ չեն զիջել։ Դե դա գոռվարդանյանական կամ հին հայկական բարոյականության, ավագին հարգելու թեման է։ Ուսուցման առումով այդ թեմայի առկայությունը շատ լավ է։ Ծիծաղելի է, որ ավագին չզիջելու նման բարոյական թեմաները դառնում է նման մասշտաբի թեման, բայց հասկանում եմ ռեժիսորի բարի նպատակը։

Վաղուց ինձ համար պարզ է, որ նման ժարգոնը գոյություն ունի մեր շրջապատում, և այդ լեզվի հետ կարող են թե՛ գրողները աշխատել, թե՛ ռեժիսորները։ Խնդիր չեմ տեսնում այդ լեզվի օգտագործման հարցում։ Այդ լեզուն չի մեռնում, և դա միայն հայկական ֆենոմեն չէ, բոլորն ունեն իրենց յուրահատուկ ժարգոնը։ Այլ հարց է, որ այդ ենթամշակույթում տեղի են ունենում ավելի արատավոր բաներ։ Գոռ Վարդանյանը իր ֆիլմերում դնում է պարզ, բարոյական շեշտադրումները և դրանք ասում է շատ ուղիղ տեքստերով։ Ենթադրում եմ, որ այս կռվում էլ հաղթելու են տարեցին օգնողները»,-եզրափակեց Իշխանյանը։

Նշենք նաև, որ շատ օգտատերեր իրենց Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջում իրենց դժգոհություններն են արտահայտել այս տեսարանի առնչությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան