Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:45 24-10-2024

Հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ հենց վաղն էլ ունենալ բաց սահմաններ. Ռուբեն Ռուբինյան

Այո, մենք այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրությամբ, իրագործված չէ այն ու ոչ մեր մեղքով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ պետք է արդեն երրորդ անձանց համար Մարգարայի անցակետը, սահմանը բացված լիներ, բայց հապաղում կա, ինչո՞ւմն է խնդիրը:

«Այսինքն, մենք մեր կողմից համախատասխան քայլերն արել եք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ արել ենք և սպասում ենք թուրքական կողմից այդ պայմանավորվածության իրագործմանը:

Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, հայկական կողմը պատրաստ է հենց վաղն ունենալ բաց սահմաններ, հաստատված դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց նա:

Իսկ թե ինչու քայլ չի արվում, Ռուբինյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, մեզ համար հստակ է, որ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություններ և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն»։

Հարցին էլ՝ հնարավո՞ր է՝ այդ պայմանավորվածություններն իրականացվեն հայ-ադրբեջանական պայմանագրի հաստատումից հետո, Ռուբինյանն արձագանքեց, որ թուրք դիվանագետի հետ հաստատել են՝ պայմանավորվածություններն առանց նախապայմանների են։

Նա նաև նշեց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթաց է: «Արդյոք կարող են դրանք փոխազդել միմյանց վրա, կարող են: Ես կարծում եմ՝ Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Ընդհանրպես մենք խոսում ենք երկրների մասին, որոնք նույն տաշրածաշրջանում են և, բնականաբար, ազդեցություն լինում է, բայց դա երկու տարբեր գործընթաց է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը