Ներքին 1 տարի առաջ - 18:55 21-10-2024

Փախստականի համար կառուցված տունը պետությունը թույլ չի տալիս սեփականաշնորհել

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Դավիթ Մնացականյանն ահազանգում է, որ որպես օգնություն 2006 թվականին իր փասխտական մոր համար կառուցված փոքրիկ տնակը չեն սեփականաշնորհում։

«1990 թվականին մայրիկս ու տատիկս արտագաղթել են Ադրբեջանից, երկուսն էլ եղել են հաշմանդամ-թոշակառու։ 2006 թվականին Նորվեգիան Հայաստանի հետ համատեղ ուժերով Աչաջուր գյուղում կառուցել է քոթեջ, որ մայրիկս ու տատիկս ապրեն այդտեղ։ 2006 թվականից առ այսօր չեն տրամադրել սեփականության վկայական, բազմաթիվ անգամներ դիմելիս տարբեր պատճառաբանություններ են նշում, ասում են՝ համայնքի տարածքի վրա է կառուցված, պետք է աճուրդի դնենք, դուք գնեք։ Ասում եմ՝ հարգելի՛ս, այս բնակարանը որպես օգնություն կառուցել է պետությունը, 36․000 դրամ թոշակ ստացող կինը եթե հնարավորություն ունենար, հաստատ մի ուրիշ տեղ իր ուժերով բնակարան կսարքեր։

1990 թվականին, երբ իրենք արտագաղթել են, մինչև 2006 թվականը բնակվել են Աչաջուր գյուղի փայտե տնակում, հետո են այդ փոքրիկ տունը կառուցել որպես օգնություն։

Մեր խնդրանքն է, որ մեր ձայնը հասնի համապատասխան մարմիններին՝ վերևներին, որ այս հարցին լուծում տան, սեփականության իրավունքի վկայական տան, մայրս իրավունք ունենա այդ տան մեջ ապրելու։ Հիմա, այսպես ասած, օդում կախված բնակարան է»,- ասաց քաղաքացին։

Նրա խոսքով՝ դիմել է տարբեր գերատեսչություններ, պատասխանել են, որ ավագանու նիստ պետք է հրավիրվի, այդ հարցը դրվի քվեարկության․

«Ինչ-որ ավագանու նիստ է եղել, բայց այս հարցը մերժվել է։ Մենք էլ ասացինք, որ այդ հնարավորությունը չունենք, որ օգնություն ստացած տունը աճուրդով գնենք։ Մայրս, ում համար կառուցվել է այս փոքրիկ տունը, ընդամենը 36․000 դրամ թոշակ է ստանում, քանի՞ տարի պետք է սոված մնա, որ այդ գումարը տրամադրի»։

Քաղաքացու խոսքով՝ հողատարածքը մոտ 1000 քառակուսի մետր է, տունը՝ 30։

«Տանը կա գազ, կա լույս, որի բաժանորդ է համարվում մայրս ու վճարումներ անում։ Ես այստեղից եմ գնացել բանակ, այսօր ունեմ 1․7 տարեկան տղա երեխա, որը վաղը-մյուս օրը դառնալու է զինվոր․․․ Եթե մենք այսօր պետք է մնանք դրսում, իմաստը ո՞րն է, որ իմ երեխեն ապրի այստեղ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի