Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:25 20-10-2024

Սոթքում չեն կարողանում ցեխահողի տակ մնացած բերքը հավաքել

Սոթքում այսօր՝ հոկտեմբորի 20-ի առավոտյան, առաջին ձյունն է տեղացել։ Այդ պատճառով բնակիչները չեն կարողանում քանդել և հավաքել հողի տակ եղած բերքը՝ կարտոֆիլը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Գեղարքունի մարզի Սոթք համայնքի վարչական ղեկավարի՝ Սևակ Խաչատրյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ հնարավոր կլինի բերքը առողջ հանել հողի տակից, եթե կարողանան մտնել հողամաս։

«Այս պահն անձրևը և ձյունը խանգարում են մարդկանց բերքահավաքին, եթե այնպես ստացվի, որ կրկին այնպիսի անձրև և ձյուն գա, որ մարդկանց չհաջողվի հավաքել բերքը, բնականաբար այն այլևս օգտագործման համար պիտանի չի լինի, կփչանա, բայց քանի դեռ հույս ունենք, դեռ փչացած բերք ասելը վաղ է։

Առավոտյան ձյուն է տեղացել։ Այս պահին հալվել է, բայց հողը այնքան թաց է, որ բերքահավաք կազմակերպելը 4-5 օր, կարծում եմ, անհնար կլինի, եթե իհարկե տեղումները չկրկնվեն։ Ցեխ է, մարդիկ չեն կարողանում աշխատել դաշտում»։

Սոթքի վարչական ղեկավարը նշեց նաև, որ իրենք դեռ հույսը չեն կորցրել, որ հնարավոր կլինի բերքը փչանալուց փրկել։

Թե որքան ժամանակ կարտոֆիլը կարող է այդպես մնալ հողի տակ, Սևակ խաչատրյանը դժվարացավ պատասխանել, քանի որ իր նշմամբ կարտոֆիլի տարբեր տեակներ կան և միգուցե մեկը մյուսից ավելի դիմացկուն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք