Ներքին 1 տարի առաջ - 19:25 19-10-2024

ԴՆԹ-ները կեղծ են. 41 համար հագնող զինվորի ծնողին 43 համարի ոտք են տվել. անհետ կորածի ծնող

«Մենք վերջերս հանդիպել և քննարկում ենք ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ԴՆԹ մասնագետների հետ և խայտառակ բացահայտում արել ԴՆԹ-ների վերաբերյալ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասացին 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնց մի մասին մասունքներ են տվել և հավաստիացրել, որ դրանք իրենց որդիներինն են:

Ծնողների խոսքով՝ հանդիպման ընթացքում իրենք նաև հետաքրքրվել են, թե ինչպես են ԴՆԹ փորձանմուշ վերցնում, որի պատասխանը լսելուց հետո շոկ են ապրել:

«Կարմիր խաչի ԴՆԹ մասնագետներին հարցրեցինք՝ ԴՆԹ-ն ոնց է արվում, պատասխանեցին՝ թքագեղձից կամ լորձաթաղանթից փորձանմուշ է վերցվում և այլն: Իրենք ապշեցին, երբ իմացան, որ մենք ընդամնեը մատից ենք արյուն հանձնել ու 100 տոկոսանոց համընկում ստացել:

Պատկերացնո՞ւմ եք, մեզանից միայն մատի արյուն են վերցրել. այդ մասնագետները ապշել էին, ասացին՝ նման բան գոյություն չունի:

Նաև ասացին, որ ոչ թե ծնողներից մեկից պետք է փորձանմուշ վերցվի, այլ 2 ծնողներից, գումարած հարազատներ՝ հորական կողմից բոլորը՝ հորեղբայր, հորաքույր, իսկ մորական կողմից միայն քեռին: Այդպես բացատրեցին, որ մորական կողմի տղամարդ պետք է լինի: Ու անգամ այդ դեպքում միայն 80 տոկոս համոզված կլինեն, որ համընկում կա, նույնականցվել է»,- ասացին ծնողները:

Նրանց խոսքով՝ իրենք ԴՆԹ-ների պատասխաններին սկսել են կասկածել ոչ միայն արտաշիրիմումների դեպքերից հետո, այլ սեփական օրինակով, երբ իրենց որդու հասակը 170 սմ է եղել, բայց մասունքը, որ համընկել է, ցույց է տվել 130 սմ:

«Ծնողին տվել են 1.30 բոյ, ասել են՝ քո երեխեն ա, բայց իր երեխեն 1.70 է, հաստատ այդ 50 սմ-ն չէր մտնելու այդ երեխեն: Մյուսին տվել են 43 համարի ոտք, բայց իր երեխեն 41 համար է հագել:

Մենք այս մասին 2 ամիս առաջ բարձրաձայնեցինք նաև Առոջապահության փոխնախարար Գրիգորյանի մոտ, որը հրավիրել էր ծնողներիս, կանչել էր նաև լաբորատորիայի բոլոր մասնագետներին և փորձագետներին, այդ թվում՝ դատաբժշկին: Մենք այնքան սխալների մասին փաստերով ասացինք, որ իրենք խուճապի մեջ էին, լուռ նստել էին:

Գրիգորյանն ասաց՝ սա այն հարցն է, որ պետք է ճշգրիտ լինի, եթե նման սխալ բան լինի, ես դիմումս կգրեմ, կհեռանամ: Ծնողներից մեկն էլ ասաց՝ դիմացդ թուղթ կա դրված, հենց հիմա կարող ես դիմումդ գրել, դուրս գալ, որովհետև դու էլ ես այդ կեղտի մեջ ընկնելու»,- պատմեցին անհետ կորած զինծառայողների ծնողները:

Նրանց խոսքով՝ փոխնախարարի հետ հանդիպումից 2 ամիս է անցել, բայց դեռ սպասում են, որ իրենց հրավիրեն և ապացուցեն, որ ԴՆԹ-ն ճիշտ են անում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը