Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:12 18-10-2024

Հաղթանակ կամրջի մոտ ջրակուտակումների տեսանյութերը հին են. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է.

«Մայրաքաղաքում դիտված հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին Երևանի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությանը խոչնդոտող խնդիր, ըստ էության՝ չի եղել, քանի որ ինչպես նախապես տեղեկացրել էի՝ տեղերում սահմանվել են շուրջօրյա հերթապահություններ՝ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում հնարավոր է եղել արագ արձագանքել լոկալ խնդիրներին, մասնավորապես՝ կանխել տերևների ու այլ թափոնների կուտակումը դիտահորերի մոտ և արդյունքում՝ զերծ մնալ խցանումներից:

Հոկտեմբերի 17-ին արձանագրված տեղումներն ավելի ինտենսիվ էին: Այդ օրը տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում (այսպես կոչված՝ Եղվարդի խճուղում): Այս պահին իրականացվում է հնարավոր պատճառների ուսումնասիրություն:

Ինչ վերաբերում է Հաղթանակի կամրջի հատվածում արձանագրված ջրակուտակումներին, ապա սոց. ցանցերում տեղ գտած տեսանյութերը ըստ էության հին են, քանի որ հոկտեմբերի 17-ին նկարահանված ու ստորև ներկայացվող կադրերում ակնհայտ երևում է, որ այդ տարածքում ջրի կուտակումներ չկան»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք

Ձեզ գուցե հետաքրքրի