Ներքին 1 տարի առաջ - 17:52 17-10-2024

Սա իշխանազավթման փորձ է ՔՊ-ի կողմից. Գյումրիի ավագանու անդամ

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում ՔՊ-ն իշխող «Բալասանյան դաշինքի» վրա սկսել է ճնշումներ գործադրելը։

Խոսքը վերաբերում է քրեական այն գործերին, որոնք հարուցվել են անցած տարվա դեկտեմբերի ընթացքում, երբ խզվեց «ՔՊ» և «Բալասանյան դաշինք» կուսակցությունների միջև կնքված 2021 թվականի հուշագիրը։

Գյումրիի ավագանու «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած ձերբակալություններին, ասում է.

«Մենք տեղեկացված ենք այնքանով, որքանով հրապարակումներ են եղել մամուլում։Իրավական գնահատական դժվար է տալը, քանի որ ծանոթ չենք գործի նյութերին։Ինչ վերաբերում է իրավիճակի հետագա զարգացմանը, նշեմ, որ դեռ դժվար է կանխատեսումներ անելը»,-ասում է Միրզոյանը։

Գյումրիի ավագանու անդամը նաև հիշեցնում է այն նախադեպերը, որոնցով կարողացել է մի շարք համայնքներում զավթել իշխանությունը։

«Իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ցանկացած գնով ցանկանում են իշխանազավթում անել այն քաղաքներում,որտեղ չունեն դրածո ՔՊ-ական համայնքապետեր։ Մենք դա համոզվեցինք ՀՀ բազմաթիվ այլ համայնքներում, իսկ թե Սամվել Բալասանյանը կզիջի՞ իշխանությունը, թե ոչ` այս պահին դժվար է կանխատեսումներ անելը։

Այն առումով, որ Գյումրի քաղաքում լինի անցնցում իրավիճակ, եւ ՔՊ-ն, ինչպես մյուս համայնքներում ստիպողաբար, ուժի սպառնալիքվ կարողացավ հաջողության հասնել, Գյումրիում չկարողանա նմանատիպ հաջողությունների հասնել»,-շարունակում է Միրզոյանը։

Նարեկ Միրզոյանի խոսքով` քաջածանոթ ենք իշխանությունների գործելաոճին`ավերել այն ամենը ինչ հնարավոր է և կարող է վնասել իրենց աթոռը պահելուն։

Ավագանու անդամի բնորոշմամբ` ՔՊ-ի կողմից իշխանազավթման փորձ է արվում։
Oragir.News-ի քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ` Գյումրիում առաջիկայում սպասվում են արտահերթ ընտրություններ։

Նարեկ Միրզոյանը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում.

«Վաղ է նմանատիպ եզրահանգում անելը,ժամանակը ցույց կտա»,- եզրափակում է Գյումրիի ավագանու «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը