Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:18 17-10-2024

Սնա՛նկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի․ հոգիդ էլ է սնանկ․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն ԱԺ-ում մասնակցում է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումներին, որտեղ քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Իր ելույթում Բագրատ Սրբազանը նշեց․ «Քաղաքական անձը որքան եսակենտրոն սիրահարվածություն, բարոյական սնանկություն, քաղաքական ինքնապաշտություն պետք է ունենա, որ իր անձնական, քաղաքական, պատմական, բարոյական սնանկությունը չհասկանա, չընդունի և այն շարունակաբար լղոզի սեփական երկրի և ժողովրդի վրա՝ մահ, կորուստ և կործանում, սնանկություն և պատվազրկում բերելով նույն այդ ժողովրդին»։

«Սրբազան շարժման» առաջնորդը, դիմելով վարչապետին, ասաց․ «Քաղաքական, հանրային, ռազմական, դիվանագիտական, առաջնորդության, առաջնորդության, քաղաքական բարոյականության առումներով ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի։ Բայց հոգիդ էլ չկա, որ զղջա, որովհետև դա էլ է սնանկ»։

Հավելելքն, որ Բագրատ Սրբազանն իր ելույթը սկսեց չարի դեմ աղոթքով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք