Ներքին 1 տարի առաջ - 16:55 14-10-2024

Հայկական ազգային կինոակադեմիան ձեռնահաս կառույց չէ «Օսկարում» ֆիլմ ներկայացնելու համար

«Ակն ընդ ական» վավերագրողների խումբը հրապարակել է Հայկական ազգային կինոակադեմիայի պատասխանը՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը «Օսկարին» չներկայացնելու հետ կապված հարցին։

«Հայկական ազգային կինոակադեմիան ձեռնահաս կառույց չէ «Օսկարում» ֆիլմ ներկայացնելու համար

Հայկական ազգային կինոակադեմիան պատասխանել է «Ակն ընդ ականի» հարցերին՝ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Օսկարին չներկայացնելու հետ կապված։

Մենք հարցրել էինք, թե ի՞նչ սկզբունքով, ի՞նչ
չափանիշներով ու ի՞նչ մեխանիզմով է ընտրվում ֆիլմ Հայաստանը այլ կինոակադեմիաների մրցանակաբաշխություններին ներկայացնելու համար։

Ակադեմիան նշել է, որ
- Բոլոր ներկայացված ֆիլմերը դիտում են կինոակադեմիայի անդամները, ապա հատուկ նիստով անցկացվում է փակ քվեարկություն, և ամենաշատ կողմ ստացած ֆիլմը ներկայացվում է «Օսկարին»։
Ակադեմիան շեշտել է՝
- Կինոակադեմիայի անդամը, որը կապ ունի ներկայացված ֆիլմի հետ, չի մասնակցում քվեարկությանը։
Ակադեմիան կարծում է, որ
- Կինոակադեմիկոսները ընտրություն կատարելիս հաշվի են առնում ոչ թե ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդվում են նրա գեղարվեստական արժանիքներով։

«Ակն ընդ ականը» վստահ է, որ մրցանակների ցանկը ներկայացվում է ոչ թե սոսկ որպես մրցանակների մասին գրություն, այլ հավաստիացում, որ բազմաթիվ կինոգործիչներ գնահատել են «1489» ֆիլմի գեղարվեստական արժանիքները, այդ թվում՝ վավերագրական ֆիլմերի աշխարհի ամենախոշոր IDFA փառատոնի:

Հետևաբար, Հայկական ազգային կինոակադեմիայի գնահատականը համեմատած աշխարհի կինոգործիչների, ինչպես նաև Հայկական կինոակադեմիայից դուրս հայ կինոգործիչների «1489» ֆիլմի գեղարվեստական արժանիքների անչափ բարձր գնահատելու հետ անհասկանալի է, տարօրինակ և անարդար։
Այլ մրցակցության պայմաններում այսպես չէր ընկալվի, սակայն Հայաստանի անկախ պատմության ամենահաջող ֆիլմի և ամենահաջող ֆիլմը Օսկարին չներկայացնելու, Հայաստանի առաջին «Օսկարը» ստանալու հավանականությունը նվազեցնելու, Արցախի՝ մեր իրավիճակի խնդիրները այս ֆիլմով բարձրացնելու հնարավորությունը զրոյացնելու պարագայում, այդպես է։

Այսպիսով, «Ակն ընդ ականը» կարծում է, որ Հայկական ազգային կինոակադեմիան վստահելի և ձեռնահաս կառույց չէ՝ որոշելու, թե Հայաստանն ինչ ֆիլմ պետք է ներկայացնի «Օսկարին»։




Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոամադեմիան չի ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու համար։ Ընտրվել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», որը միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել։ «1489» ֆիլմը արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենախոշոր՝ Ամստերդամի վավերագրական միջազգային ֆիլմերի փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, կինոքննադատների «FIPRESCI» մրցանակին, Տրիեստի ֆիլմերի փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (FIDBA) լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»