Ներքին 1 տարի առաջ - 22:38 13-10-2024

Իսրայելի ՊԲ երեք ստորաբաժանում ներխուժել է Լիբանանի տարածք

Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահներն իսրայելական զորքերի կողմից սահմանի լուրջ խախտում են արձանագրել։

Նրանք հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահները ականատես են եղել իսրայելական ուժերի կողմից կիրակի տեղի ունեցած լուրջ խախտման, երբ երեք իսրայելական ստորաբաժանումներ հատել են Կապույտ գիծը և մտել Լիբանանի տարածք՝ Ռամյա գյուղի մոտ»:

Ձեզ գուցե հետաքրքրի