Ներքին 1 տարի առաջ - 20:28 13-10-2024

Երևանն Արարատի մարզին կապող՝ ժողովրդին հայտնի «Զբորնի պունկտի» կամուրջը ամեն պահի հնարավոր է փլուզվի. shamshyan.com

Արդեն տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր խնդրում են, որպեսզի ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջապես լուծեն Երևանն Արարատի մարզին կապող՝ ժողովրդին հայտնի «Զբոռնի պունկտի» հարևանությամբ գտնվող, ամեն պահի փլուզվելու վտանգի տակ գտնվող կամրջի հիմնանորոգման կամ կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, կամրջի հարևանությամբ ապրող բնակիչները, ովքեր հրաժարվեցին այդ պահին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին՝ ուզում են հավատալ՝ ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը մյուս տարի Էրեբունի-Երևան տոնին իրենց նվեր կանեն՝ այս վտանգավոր կամուրջը հիմնովին վերակառուցելու տեսքով։ Կամրջի տարբեր հատվածներում հսկայական ճաքեր ու փոսեր են առաջացել, ու այդ հատվածով ոչ միայն մարդատար փոքր մեքենաներ, այլ նաև բեռնատարներ, միջհամայնքային ու քաղաքային տրանսպորտ է անցնում, փոսերի ու ճաքերի պատճառով անընդհատ վթարներ են տեղի ունենում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը