Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:39 12-10-2024

Փնտրվում է նախարար. պրոֆեսիոնալները չեն համաձայնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«ՔՊ-ում «դռնեդուռ» ընկած արդարադատության նախարարի նոր թեկնածու են փնտրում։ Միակ թակնածու Արփի Դավոյանին մտավոր կարողութունների ու անպատրաստվածության համար մերժելուց հետո՝ ՔՊ խմբակցության պատգամավորներն այս օրերին փորձում են գտնել նոր թեկնածուի, որը այս անգամ ընդունելի կլինի վարչության համար, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի համար:

ՔՊ-ից մեզ հայտնեցին, որ խմբակցության ներսում այս պահի դրությամբ երկու անուն է շրջանառվում՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան, որը մասնագիտությամբ իրավաբան է, եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, որին դարձյալ Անդրանիկ Քոչարյանն է լոբբինգ անում, որպեսզի անձնական օգտագործման նախարար ունենա։ Իհարկե, այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի, է եւ ՔՊ-ում վերջնական որոշում չունեն։ Պատգամավորները մինչեւ երեքշաբթի վարչության նոր թեկնածուների պետք է առաջադրեն, որպեսզի հաջորդ շաբաթ կայանալիք վարչության նիստին վարչապետին բավարարող թեկնածու գտնեն եւ ընտրեն։ Իսկ եթե ՔՊ-ական պատգամավորները չընտրեն թեկնածու, արդեն այդ հարցով Նիկոլ Փաշինյանն անձամբ կզբաղվի։

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի առնչությամբ փորձեց կապ հաստատել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս չարձագանքեց մեր զանգերին եւ նամակներին, իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ինչպես ֆրակցիայից փոխանցեցին, երկրում չէ:

Ինչպես հայտնի է՝ լոբբինգ է արվում նաեւ ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանի թեկնածության համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ