Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:34 11-10-2024

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից անկանխիկ եղանակով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հետ կապված տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից հավաստիացվել է, որ ՀՀ առևտրային բանկերում գործընթացի մեկնարկային փուլում ժամկետների մասով արձանագրված խնդիրները ներկայումս բացակայում են:

Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգավորումները` Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց մոտ դեռևս ակտիվացված չէ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման գործառույթը, ինչպես նաև ունեն ՀՀ առևտրային բանկերին ներկայացված դիմումներ՝ հետևողական լինել գործընթացն ավարտին հասցնելու հարցում:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակում, ՀՀ առևտրային բանկերին միայն դիմում ներկայացված լինելու փաստը, հաշվի չի առնվելու որպես բարենպաստ հանգամանք:

Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի